Գլխավոր Ավելին

Գիտական լսումներ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

Դեղաբուժումը բժշկության բարդ բաժիններից մեկն է, իսկ դեղերի բազմազանությունը և տարեցտարի ավելացող նոր դեղերը դժվարեցնում են ճիշտ ընտրություն կատարելը։ Հենց այս կարեւոր թեմայի քննարկմանն էր նվիրված նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսումը։

Զեկուցողը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի կլինիկական դեղագետ, Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Առաքելյանն էր: Նա ներկայացրեց դեղաբուժման առանձնահատկությունները հիվանդանոցային պայմաններում։

✅Բժիշկը շեշտեց, որ ԱՀԿ-ն մշակել է համակարգային մոտեցում, որի նպատակն է խուսափել դեղերի անհիմն նշանակումից և պոլիպրագմազիայից։ «Հիվանդանոցային պայմաններում նշանակվող դեղերի գործընթացում հաճախ կարող են առաջանալ սխալներ, որոնք, ըստ ԱՀԿ-ի, առողջապահական համակարգի կարևորագույն խնդիրներից են։ Սխալները նվազեցնելու նպատակով մշակվում են տարբեր ծրագրեր, որոնցից մեկը էլեկտրոնային դեղատոմսերի ներդնումն է»,-ասաց զեկուցողը։

Դեղագետի խոսքով՝ պատշաճ և անվտանգ դեղաբուժում իրականացնելիս միշտ պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր դեղային փոխազդեցությունները։ Գիտական լսմանը քննարկվեց նաև կլինիկական նշանակություն ունեցող երկու դեղամիջոցի փոխազդեցությունները, գործընկերները տարբեր հարցեր ուղղեցին կոնկրետ նշանակումների մասով։ Քննարկումն ավարտվեց զեկուցողի պրակտիկ նշանակություն ունեցող խորհուրդներով, որոնք վերաբերում են դեղորայքային նշանակումներին։

 «Խորհուրդ եմ տալիս ֆարմակոթերապիայի ընթացքում միշտ հաշվի առնել բոլոր հնարավոր դեղային փոխազդեցությունները, գնահատել ռիսկերը։Հատկապես ծերունական տարիքում հետեւել անբարենպաստ ազդեցություններին՝ ուղեկցուղ հիվանդությունների առկայությամբ պայմանավորված, որը կարող է դառնալ պատճառ նոր դեղերի նշակման համար, որով էլ պայմանավորված բարձրանում է պոլիպրագմազիայի վտանգը»,-ամփոփեց Աննա Առաքելյանը։

×
facebook sharing button facebook